Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Յակոբինիա (якобиния). ankakh.com

Յակոբինիա (якобиния). ankakh.com

Յակոբինիան (Յուստիցիա) բազմամյա, մշտադալար բույս է և պատկանում է ականտյա ընտանիքին: Բնության մեջ այն աճում է Հարավային Ամերիկայում` Մեքսիկայում, Բոլիվիայում, Բրազիլիայում և հասնում է մինչև 2 մետր բարձրության:

 

Յակոբինիան ունի ուղիղ ցողուններ, որոնց գագաթին ձևավորվում են յուրօրինակ խիտ հասկեր վարդագույն, կարմիր կամ դեղին ծաղիկներով:

Տնային պայմաններում հայտնի են Յակոբինիա կարմիր (Jacobinia carnea), Քիչ ծաղկավոր Յակոբինիա (Jacobinia pauciflora) , Ֆրիզոստեֆանի Յակոբինիա (Jacobinia chrysostephana) տեսակները.

Բույսը սիրում է պայծառ, ցրված լույս՝ առանց արևի ուղիղ ճառագայթների: Լավագույն տեղը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են: Հարավային պատուհանագոգին յակոբինիան պետք է պաշտպանել արևից, քանի որ նրա տերևները կարող են այրվել:

Ամռանը ծաղիկը հարկավոր է հանել մաքուր օդին`պատշգամբ կամ պարտեզ: Ձմռանը յակոբինիաների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 16-18°C-ն է: Քիչ ծաղկավոր Յակոբինիայի համար ձմռանը ջերմաստիճանը պետք է լինի ավելի ցածր` մոտ12°C.

Գարնան-ամռան ժամանակաշրջանում յակոբինիան առատ են ջրում, ձմռանն այն կրճատում են: Ծաղիկը չի սիրում հողի չորություն, դրանից նրա տերևներն ու ծաղիկները թափվում են:

Օդի խոնավությունը նույնպես պետք է բարձր լինի: Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ նրան ցողել:

Բույսը պարարտացնում են ակտիվ աճի ընթացքում`երկու շաբաթը մեկ, միներալներով և օրգանական պարարտանյութերով: Իսկ սեպտեմբերից-փետրվար՝ ամիսը մեկ անգամ:

Յակոբինիան տեղափոխում են ամեն տարի՝ գարնան սկզբում:

Կարմիր Յակոբինիան ծաղկում է ապրիլից-սեպտեմբեր: Ծաղկելուց հետո կամ վաղ գարնանը բույսը հարկավոր է էտել: Դա արվում է նոր ճյուղերի աճի, նաև լավ ծաղկելու համար: Քիչ ծաղկավոր Յակոբինիան ծաղկում է նոյեմբերից մարտ: Նրա էտումը պետք կատարել հունիսին, հակառակ դեպքում երիտասարդ կոկոնները կտուժեն:

Յակոբինիան բազմացնում են վերին կտրոններով փետրվար-մարտ ամիսներին: Կտրոնները լավ են արմատակալում ջերմոցային պայմաններում`օգտագործելով ֆոտոհորմոններ և տաքացնելով մինչև 24°C: Արմատները երևում են 3 շաբաթից: Բույսի ճյուղավորումն արագացնելու համար նրա ծայրերը «կսմթում» են: Ավելի խիտ թուփ ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս թաղարում տնկել երկու երիտասարդ բույսի կտրոն:

Յակոբինիան կարող է վարակվել կարմիր սարդոստայնային տիզով: Այդ ժամանակ նրա տերևները դեղնում են և ծածկվում լաքաներով: Բույսի վրա երևան է գալիս բարակ սարդոստայն: Այդ վնասատուից ազատվելու համար հարկավոր է բույսը լվանալ գոլ ջրով, հեռացնել վնասված տերևները և ավելացնել օդի խոնավությունը:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ